ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.08.2012 10:00
Սպանությունը բացահայտվել է
Օգոստոսի 23-ին, ժամը 19.50-ին, ՀՀ ԱԻՆ-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի թիվ 13 շենքի 1-ին մուտքի 3-րդ հարկից գազի հոտ է գալիս:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ շենքի թիվ 5 բնակարանում հայտնաբերել է բնակարանատիրոջ` 1975 թ. ծնված Արթուր Վարդանյանի նեխած դիակը:
Արտաքին զննությամբ` դիակի կրծքավանդակի մասում հայտնաբերվել է երկու կտրած-ծակած վնասվածքի հետքեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ օրեր առաջ Վարդանյանի հետ վիճաբանել և նրան դանակով հարվածել է նույն փողոցի բնակիչ, 1981 թ. ծնված Միքայել Անանիկյանը:
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Անանիկյանը օգոստոսի 24-ին ներկայացել է ոստիկանության նոր Նորքի բաժին և խոստովանել կատարածը:
Միքայել Անանիկյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ ոստիկկանության Նոր նորքի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն: